Վլադիմիր Զելենսկին կներկայացնի Ուկրաինային անհրաժեշտ սպառազինությունների նոր ցանկը

Վլադիմիր Զելենսկին կներկայացնի Ուկրաինային անհրաժեշտ սպառազինությունների նոր ցանկը: Փաստաթուղթը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ հանրապետականների կողմից, որոնք այս շաբաթ այցելել են Կիև։ 

 

Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

 

CNN-ի փոխանցմամբ՝ պարոն Զելենսկու հանդիպումը ԱՄՆ կոնգրեսականների հետ կազմակերպվել է Ուկրաինա ռուսական զորքերի մուտքի տարելիցի կապակցությամբ։ 

Զրույցի ընթացքում Վլադիմիր Զելենսկին կոնգրեսականներին ասել է, որ Ուկրաինային, ի թիվս այլ բաների, անհրաժեշտ են F-16 կործանիչներ և ավելի մեծ հեռահարության հրթիռներ։ Զելենսկին հավելել է, որ նախատեսում է ուղարկել իրենց անհրաժեշտ սպառազինությունների նոր եւ ամբողջական ցանկը։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի սկզբին խնդրել է արևմտյան դաշնակիցներին ժամանակակից կործանիչներ տեղափոխել Կիև։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է F-16-ներ մատակարարել՝ ասելով, որ դրանք պետք է մնան ԱՄՆ-ում։ Ավելի ուշ նա նաեւ ասել է, որ մարտի դաշտում ստեղծված իրավիճակում Ուկրաինային «F-16-ներ պետք չեն»։

Քաղաքականություն

Պատահարներ