Արարատ Միրզոյանն ու Իրանի արտգործնախարարը հանդիպել են. մանրամասներ

Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է իրանական Irna.ir-ը։

 

«Ժնևում մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք` ԱԳՆ–ն այսօր հայտնել էր, որ Միրզոյանը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով մեկնել է Ժնև, նա մասնակցելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստին։ Հանդիպումներ են լինելու նաև մի շարք գործընկերների հետ։

Քաղաքականություն

Պատահարներ