Հուսով եմ, որ բեկումնային տարի կլինի․ Ալիևը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին գրում է ТАСС-ը։
 

«Հուսով եմ, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։ Ամեն դեպքում, մենք հույս ունենք», - փետրվարի 27-ին ասել է նա։
 

Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարությանը և անձամբ ՌԴ ԱԳՆ ղեկավարին՝ այս գործընթացին ակտիվ մասնակցության համար։ 

 

«Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջպետական ​​հարաբերությունների կարգավորման գործում աջակցելու հարցում», - ընդգծել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ