Լավրովը և Ալիևը հանդիպել են

Աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ 

 

Բաքվում կկայանա նաև Լավրովի հանդիպումն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
 

Նախարարի այցը համընկնում է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Լավրովը կքննարկի երկկողմ հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն կդարձնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։

Քաղաքականություն

Պատահարներ