Լավրովը մեկնել է Ադրբեջան․ ինչ է սպասվում

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ 
 

Սպասվում է, որ Բաքվում Լավրովին կընդունի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
 

Նախարարի այցը համընկնում է անցյալ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Հանրապետության ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում Լավրովը կքննարկի երկկողմ հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն կդարձնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։

Քաղաքականություն

Պատահարներ