Սաակաշվիլին Վրաստանի նախագահին հորդորել է մոռանալ «հին վիրավորանքները»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աջակցություն է հայտնել երկրի գործող ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրա խոսքով, հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն երկրի ղեկավարի հետ ընդդեմ «ռուսական հեղաշրջման», որը սպառնում է հանրապետության ներկայիս իշխանության թուլությանը։

 

«Ես պաշտպանում եմ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին օրերին արված հայտարարությունները և ազատության համար պայքարելու նրա կոչը։ Իմ կարծիքով, բոլոր քաղաքական խմբերը պետք է միավորվեն ընդդեմ ռուսական հեղաշրջման, ինչպես նաև անխափան խորհրդակցություններ անցկացնեն նախագահի հետ։ Հիմա ժամանակը չէ հիշելու հին վիրավորանքները »,- գրել է Սաակաշվիլին Facebook-յան իր էջում։

 

Ինչպես նշել է Վրաստանի նախկին նախագահը, դիմադրությունը յուրաքանչյուր իսկական վրացու պարտականությունն է՝ սկսած ներկա և նախկին նախագահներից։

Քաղաքականություն