Բայրամովը` հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսի մասին. ընթանում է արտգործնախարարների ասուլիսը

Բաքվում ընթանում է ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի համատեղ ասուլիսը, որին նախորդել էին նրանց բանակցությունները: Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական գործակալությունը:
 

«Բաքուն և Երևանը զբաղվում են առցանց դիվանագիտությամբ: Պարզապես ընթանում է խաղաղ համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունները փոխանցում»,- ասել է Բայրամովը` հավելելով, որ այս մոտեցումը Ադրբեջանը համարում է ոչ արդյունավետ, լուծման չգնացող:

 

«Որքան շուտ հայկական կողմը փոխի իր մոտեցումը և վերադառնա բանակցային սեղան, այնքան դա ավելի օգտակար կլինի գործընթացի համար»,- ավելացրել է Բայրամովը: 

Քաղաքականություն