Այլ նման պահ կարող է չլինել․ Լուկաշենկոն կոչ է անում դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներկա պահը բարենպաստ է համարում Ուկրաինայի հակամարտությունը դադարեցնելու համար։

 

«Այժմ կա մի եզակի իրավիճակ (ես դա տեսնում և ինտուիտիվ զգում եմ), երբ հնարավոր է վերջ դնել այս հակամարտությանը: Այլ նման պահ կարող է չլինել», - ասել է Լուկաշենկոն չինական BelTA լրատվամիջոցին տված հարցազրույցում։

 

«Իսկ Ռուսաստանն այսօր պատրաստ է քայլեր ձեռնարկել խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- հավելել է Բելառուսի նախագահը։ Նա նշել է, որ Մոսկվան ի սկզբանե ձգտում էր խաղաղության՝ Բելառուսում բանակցությունների երկու փուլ անցկացնելով։

 

«Այնուհետև նրանք (բանակցությունների մասնակիցները) մեկնեցին Ստամբուլ, հետո ընդհանրապես հրաժարվեցին, թեև սեղանին կար կարգավորման ծրագիր: Կարծում եմ, որ Արևմուտքն ու ամերիկացիները դրդեցին Կիևին բանակցություններ չվարել: Ռուսաստանն առաջին օրերից առաջարկել է բանակցություններ։ Առաջին օրվանից մենք մասնակից ենք եղել այս գործընթացին, կազմակերպել ենք, տեսել ենք»,- հավելել է Լուկաշենկոն։

Քաղաքականություն

Պատահարներ