Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ.«Փաստ»

Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում տարբեր տեղաշարժեր են լինում, գրում է «Փաստ» օրաթերթը։ Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո պաշտոնական ցավակցությունից, հումանիտար օգնություն ուղարկելուց, ԱԳ նախարարի այցից հետո այս հարցում գնալով նոր բնագծեր են «նվաճվում», թեպետ՝ առավելապես միակողմանի։

 

Արտգործնախարարությունում պարբերականի աղբյուրը փոխանցել է, որ կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծննդյան 69-րդ տարեդարձի կապակցությամբ։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել ոչ թե «սովորական» արարողակարգի համաձայն, այլ միջնորդավորված. շնորհավորանքը փոխանցվել է Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ «խողովակով»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն

Պատահարներ