«ՌԴ-ն պատրաստ է կազմակերպել, սակայն շատ չենք պնդի». Լավրովի առաջարկը` Հայաստանին և Ադրբեջանին

Ռուսաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ադրբեջանական տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բաքվում ընթացող ասուլիսի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը` դիմելով Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովին:

 

Լավրովը նաև հայտարարել է. «Ռուսաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սակայն շատ չենք պնդի»:

 

«Մենք հաստատել ենք նման հանդիպումները շարունակելու համար հնարավորություններ ընձեռելու մեր պատրաստակամությունը»,– ասել է Լավրովը` մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ խաղաղության պայմանագրի շուրջ հանդիպման հարցը:

 

Նախարարը հավելել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, հայկական կողմն էլ ասել է, որ նույնպես չի առարկում, բայց դեռ վերջնական համաձայնություն չի տվել:

«Ես չեմ կարծում, որ մենք համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները, բայց երկու կողմն էլ քաջ գիտի դրանց մասին»,–հավելել է Լավրովը:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ