ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

ՀՀ ազգային ժողովն այսօրվա նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով 1988թ.փետրվարի 27-29-ը Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը:

Ջարդերի մասին նիստի մեկնարկից մի քանի րոպե անց հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 

«35 տարի առաջ փետրվարի 27-ին սկսեց, ապա 28-ին և 29-ին շարունակվեց Սումգայիթում հայերի հերթական ցեղասպանությունն Ադրբեջանի կողմից։ Առաջարկում եմ մինչև աշխատանքների սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,– ասաց Խաչատրյանը։

 

Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Քաղաքականություն

Պատահարներ