ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեն Սիմոնյանը` Ռուբեն Վարդանյանի` պետնախարարի պաշտոնից ազատման մասին

Ես ուրախ եմ, որ մենք կամաց-կամաց գալիս ենք այն իրավիճակին, որ Արցախի օրինական ներկայացուցիչներն իրենք են բանակցում Ադրբեջանի հետ, իրենք են որոշումներ կայացնում, եւ մենք կարողանում ենք տարանջատել Արցախի եւ Հայաստանի ղեկավարություններին: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Արցախի միջեւ շփումներին ու բանակցություններին:

 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի`  Արցախի պետնախարարի պաշտոնից ազատմանը, Ալեն Սիմոնյանը նշեց.

 

«Ինչպես իր նշանակման ժամանակ Հայաստանը տեսակետ չուներ, նաեւ ազատման դեպքում՝ տեսակետ չունի: Ես չգիտեմ՝ ինչ դրդապատճառներով է Արցախի նախագահը նշանակել պարոն Վարդանյանին եւ չգիտեմ, թե ինչ դրդապատճառներով է նա ազատվել: Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը իրենց մեկնաբանությունները տվել են, իսկ Հայաստանի իշխանությունները որեւէ մասնակցություն չեն ունեցել ոչ նշանակման, ոչ ազատման հարցում, եւ որեւէ հետաքրքրություն չունեն այդ հարցում»:

Քաղաքականություն