ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եկեք ծուռ նստենք, դուզ խոսենք». Ալեն Սիմոնյանը` Մոսկվայի գործողությունների մասին

Ռուսաստանը դեր ունի խաղաղության պայմանագրի քննարկումների հարցում, բայց «ջղաձգումները և նյարդային արձագանքները» Մոսկվայից այս հարցի վերաբերյալ ավելորդ են։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։

 

«Երբ ինչ–որ այլ կողմ ուզում է ինչ–որ բան անել, Մոսկվայի արձագանքը շատ ավելի էմոցիանալ է դառնում, քան պետք է լինեն քաղաքական այդ մեծ կառույցի կողմից։ Նրանք մի քիչ ավելի հանգիստ ու զսպված պետք է լինեն, պետք է հասկանան իրավիճակը, պետք է հասկանան, որ ՀՀ–ն իր շահերն ունի և իր անվտանգության խնդիրն ունի, որը պետք է ապահովի ի հեճուկս որևէ աշխարհաքաղաքական ելևէջի, առանց որևէ մեկի ցանկության ու խանդի»,– նշեց Ալեն Սիմոնյանը։

 

ՀՀ ԱԺ խոսնակը կոչ արեց «ծուռ նստել, դուզ խոսել»` Ռուսաստանն էր ՀՀ տարածքային ամբողջականության անվտանգության ապահովողը, այստեղ է գտնվում ռուսական ռազմաբազան, և մեր պայմանագրերը դրան էին միտված։

 

«Բա ո՞ւր եք, բա դուք ինչո՞ւ ավելի ակտիվ չեք մասնակցում, ես ասել եմ՝ եթե չեք կարողանում, պետք է բարձրաձայն դրա մասին ասել, և միգուցե այդ դեպքում միասին նստենք և ելքեր գտնենք»,– նշեց Ալեն Սիմոնյանը։

 

Նա հավելեց՝ եթե Ռուսաստանը կարող է հարցը այլ ձևով լուծել, ապա Հայաստանը միայն կողմ կլինի դրան։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ