ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է անում ԱԱԾ-ը` գերիների վերադարձի համար. Թագուհի Թովմասյան

Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նախագծին չառնվող հարց հնչեցրեց այն մասին, թե ի՞նչ է անում ԱԱԾ-ը, ի՞նչ արդյունք ունեք` գերիների վերադարձի համար:

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 28-ին, ՀՀ ազգային ժողովում ընթանում է  հերթական նիստը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Քաղաքականություն