ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովը՝ Լաչինի միջանցքի և Հայաստանում ԵՄ առաքելության մասին

 Լաչինի միջանցքի գործունեությունը պետք է կարգավորվի համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ-ն չարաշահում իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ և առաջացնում լեգիմիտության հարցով հիմնավոր կասկածներ: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳՆ–ի ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսում։

 

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է ԵՄ–ն ակնհայտ ձևով չարաշահում Հայաստանի, Ադրբեջանի հետ իր հարաբերությունները, այդ թվում` առաջ մղելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկած հարուցող իր այսպես կոչված առաքելությունը Հայաստանի տարածքում»,– ասել է նա։

 

Լավրովի խոսքով` այդ առաքելությունը շատ հարցեր է առաջացնում նրա գործառույթների, մանդատի, տևողության տեսանկյունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50–ը ժանդարմներ են։

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ