ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Պերաշկի ուտող Փաշինյանն» ու «պրիվետ Ռոբը»․ ՔՊ-ականը համեմատականներ է անցկացնում

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստում ՔՊ կուսակցության պատգամավոր Էմմա Պալյանը անդրադարձավ Աննա Հակոբյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին դեպի Գյումրի, նրանց հրապարակած նկարներին և քննադատություններին:

 

«Ընդդիմությունը պարբերաբար գործող իշխանությանը մեղադրում է հասարակության մեջ ատելության մթնոլորտ ու խոսք սերմանելու մեջ, մինչդեռ այդ նույն ընդդիմության ներկայացուցիչները, նրանց համակիրները, իրենց գրպանային լրատվամիջոցները, արդեն 3 օր անդադար ամենավերջին անեծքներն ու հայհոյանքներն են հնչեցնում երկրի վարչապետին և նրա ընտանիքի հասցեին: 

Այս ամենի պատճառը վարչապետի տիկնոջ ֆեյսբուքան էջում տեղադրված լուսանկարներն էին իրենց առօրյայից: Հասկանալի է, տարիներ շարունակ երկրի ղեկավարները անհասանելի են եղել ՀՀ քաղաքացու համար»:

 

Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ