Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա երկարաժամկետ հեռանկարում. Ստոլտենբերգ

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա երկարաժամկետ հեռանկարում։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Daily Mail-ը։ 

 

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պայմանավորվել են, որ Ուկրաինան կդառնա Դաշինքի անդամ, բայց երկարաժամկետ հեռանկարում»,- Հելսինկիում Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինի հետ համատեղ ասուլիսում ասել է նա։ 

 

Ստոլտենբերգը հավելել է, որ այժմ հարցն այն է, որ Ուկրաինան հաղթի որպես ինքնիշխան, անկախ պետություն, հետևաբար` պետք է աջակցել Ուկրաինային: Ըստ նրա՝ երբ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվի, պետք է այնպես անել, որ պատմությունը չկրկնվի։ 

 

Իր հերթին, Սաննա Մարինն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող շարունակել հարձակումները հարևանների վրա»։ «Նա ցանկանում է վերահսկել Ուկրաինան։ Նա ոչ թե խաղաղություն է ծրագրում, այլ նոր պատերազմ»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետը՝ հավելելով, որ Ուկրաինայի ապագան տեսնում է ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում:

Քաղաքականություն

Պատահարներ