Ռուսաստանը դադարեցրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին անդամակցությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով կասեցվում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը։
 

«Ռուսաստանի Դաշնությունը կասեցնում է Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի գործողությունը»,- նշվում է բացատրական գրության տեքստում:
 

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ելույթի ժամանակ հայտարարեց պայմանագրից Ռուսաստանի մասնակցության դադարեցման մասին։ Դրանից հետո Պետդուման և Դաշնության խորհուրդը միաձայն պաշտպանել են պետության ղեկավարի որոշումը։ ԱԳՆ-ում նշել են, որ իրենք թույլ են տալիս վերադառնալ երկխոսությանը, բայց միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը քայլեր ձեռնարկի լարվածության թուլացման համար։

Քաղաքականություն

Պատահարներ