Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է. Տիգրան Ավինյան

Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

 

«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։

 

Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։

 

Սիրելի աջափնյակցինե՛ր,

 

Սիրելի երևանցինե՛ր,

 

Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելու՛ է»,- գրել է Ավինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ