Ալիևը գոհ է Մյունխենում Փաշինյանի հետ հանդիպումից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոնոն ժամանել է Ադրբեջան, և որ սպասվում են մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի քննարկում։ Այս մասին հաղորդում է АPA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

 

«Զրույցի ընթացքում Ալիևը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման արդյունքների առթիվ։ Ադրբեջանի նախագահը նաև իր երախտագիտությունն է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից այդ ուղղությամբ գործադրվող մշտական ջանքերի համար», - ասված է հաղորդագրությունում:

Բոնոն կայցելի նաև Վրաստան և Հայաստան։
 

Քաղաքականություն

Պատահարներ