Իմ գլխավոր նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելն է. ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական

Կովկասի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական Լուիս Բոնոն, որը պաշտոնական այցով Բաքվում է, լրագրողների հետ զրույցում նշել է՝ ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական բանակցությունների նպատակով օգտագործվող ցանկացած հարթակ: 

Նա նաև նշել է, որ իր գլխավոր նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնել է: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Լուի Բոնոն նախատեսում է այցելել նաև Հայաստան և Վրաստան:

Քաղաքականություն

Պատահարներ