Լաչինի միջանցքը պետք է բաց լինի. ԱՄՆ դիվանագետի հայտարարությունը` Բաքվում

 ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի բնակիչների տեղաշարժի համար: 

«Մենք ընդունում ենք, որ անվտանգության հարցեր գոյություն ունեն, սակայն անհրաժեշտ ապրանքներն ու քաղաքացիական բեռները պետք է տեղափոխվեն և հասանելի լինեն Արցախի բնակչության համար: Մեր վերջնանպատակն ու խնդիրը ադրբեջանցիների և հայերի տանջանքներին վերջ դնելն է, ինչպես նաև՝ այս երկու ժողովուրդների խաղաղ համակեցությունը»,- ընդգծել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ