Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով և հեռադիտակներով գալու են դիտարկում անելու․ Օհանյան

Լաչինի միջանցքի հարցով միջազգային դիտորդների անհրաժեշտություն, գտնում եմ, որ չկա։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, որ Լաչինի միջանցք եւ ԼՂ միջազգային փաստահավաք խմբի գործուղումն անհրաժեշտություն է։

 

«Մեզ պետք չեն մարդիկ, որոնք գրիչներով և հեռադիտակներով են գալու են դիտարկում անելու։ Տեղում դա իրականացնողը ՌԴ խաղաղապահ ուժերն են։ Մյուս կողմից, միջազգային հարթություններում Արցախի հարցի բարձրաձայնումն անհրաժեշտություն է, հակամարտությունը լուծված չէ, և լուծման տարբերակը պետք է վերադառնա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տիրույթ»,–ասել է Օհանյանը։

 

Նրա խոսքով՝ միջազգային երաշխիքը բանակցային գործընթացն է՝ դիվանագիտությունը։ Չկա դիվանագիտություն, սկսվում է պատերազմ։

Քաղաքականություն

Պատահարներ