ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը վիճում է Կոնգոյի նախագահի հետ

Մակրոնը աֆրիկյան երկրներ շրջագայության ժամանակ վիճել է Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի հետ, երբ վերջինս որոշել է ֆրանսիացի գործընկերոջը հիշեցնել 1994 թվականի ցեղասպանությանը Ֆրանսիայի մասնակցության մասին։ Չիսեկեդին հարցրել է, թե ինչպես է Ֆրանսիան պատրաստվում օգնել Կոնգոյին։ Մակրոնը դիվանագիտական ​​պատասխանի փոխարեն սկսել է վիճել գործընկերոջ հետ հենց լրագրողների ներկայությամբ․

 

«Կներեք, Ֆրանսիայի մեղքը չէ, ես կոշտ կասեմ․ դուք 1994թ.-ից հետո չկարողացաք ինքնիշխանություն ստեղծել ձեր երկրում՝ ոչ պետական, ոչ զինվորական։ Դա իրականություն է։ Պետք չէ կողքից մեղավորներ փնտրել։ Նման իրավիճակը հանգեցրել է սարսափելի հետևանքների, 2-րդ պատերազմում հազարավոր զոհերի: Ես մերժում եմ պատասխանատվությունը, որը կարելի է վերագրել Ֆրանսիային։ Ես կողմ եմ ամբողջ ճշմարտությանը. ես հրաժարվում եմ ինձ վրա վերցնել այդ բեռը։ 

 

Ֆրանսիան պարտավոր չէ ձեզ համար լավ բան անել, դա ձեր խնդիրն է. սահմանել օրենք և կարգ, դատել հանցագործներին։ Իսկ չէ՞ որ նրանք դեռ այստեղ են՝ պատասխանատու պաշտոնների։ Ինչպե՞ս կարող եք հույս դնել վստահության վրա, քանի դեռ արդարադատությունը չի իրականացվել: Այնպես որ, պետք չէ մեղադրել Ֆրանսիային այն բանի համար, ինչը կախված է ձեզնից»։

Քաղաքականություն

Պատահարներ