Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է երկրի Արտաքին գործերի նախարարություն՝ կապված ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլիի Սիրիա այցի հետ, հայտնում է ТАСС-ը` հղում անելով իր դիվանագիտական ​​աղբյուրին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է ամերիկացի ամենաբարձրաստիճան զինվորականի՝ ԱՄՆ Զինված ուժերի Միացյալ շտաբի հրամանատար գեներալ Մարկ Միլիի այցը Սիրիայի հյուսիսային՝ քրդաբնակ շրջաններ։ Գեներալ Միլին նախապես չազդարարված այցով Սիրիայում հյուսիսում գտնվող ամերիկյան ռազմակայաններից մեկն էր այցելել շաբաթ օրը` մարտի 4-ին:

Քաղաքականություն

Պատահարներ