Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է հայտնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին տեղեկացնում  է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները գնահատել են ռուս-իրանական հարաբերությունների զարգացման ներկա մակարդակն ու դինամիկան։ Պուտինն ու Ռաիսին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել շփումները։

Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության ամրապնդումը տեղի է ունեցել արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող լայնածավալ պատժամիջոցների ֆոնին։ 2022 թվականի սեպտեմբերի 19-ին Ռաիսին ասել է, որ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը միայն նպաստում է այն երկրների մերձեցմանը, որոնց նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում։ Պուտինն իր հերթին ասել էր, որ Թեհրանի հետ հարաբերությունները զարգանում են «բոլոր ուղղություններով»։

Քաղաքականություն

Պատահարներ