ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են ուժեղացնել Իրանի միջուկային զենքի դեմ ուղղված միջոցառումները

Միացյալ Նահանգները և Իսրայելը երկուշաբթի պայմանավորվել են հզորացնել ուժերի կոորդինացուը՝ թույլ չտալու համար Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Այս մասին ասվում է երկու երկրների միջեւ Սպիտակ տան տարածած համատեղ հայտարարության մեջ։

 

«Պաշտոնյաները մեծ մտահոգությամբ են դիտարկել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը և վերահաստատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության բազմամյա գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ նպատակը։ Իրանի կողմից միջուկային զենքի օգտագործումը և հետագայում տարածաշրջանում Իրանի թշնամական գործողությունները զսպելու համար»,- նշվում է Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարական խորհրդատվական խմբի հանդիպումից հետո արված հայտարարության մեջ, որին մասնակցել են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, Իսրայելի ռազմավարական պլանավորման քարտուղար Ռոն Դերմերը և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Խանեգբին։

 

Քննարկվել են նաև ԱՄՆ զինված ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի վերջին համատեղ զորավարժությունների արդյունքները։ Հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկել են «Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իսրայելի անվտանգության և քաղաքական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ջանքերը»: 

 

«Սալիվանը վերահաստատել է նախագահ Բայդենի անդրդվելի հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը, ինչպես արտահայտված է Երուսաղեմի համատեղ հռչակագրում ԱՄՆ-Իսրայել ռազմավարական գործընկերության մասին, որը ստորագրվել է նախագահի՝ 2022 թվականի հուլիսին Իսրայել կատարած այցի ժամանակ»,- նշվում է հայտարարության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ