Կիևը չի հավատում գարնանային հարձակման հաջողությանը
Կիևը չի հավատում գարնանային հարձակման հաջողությանը: Ուկրաինայի զինված ուժերի որակը վատացել է փորձառու զինվորների կորուստների պատճառով: Այս մասին հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
Ուկրաինայի զինված ուժերի որակը պատերազմի տարում վատթարացել է փորձառու զինվորների մեծ թվով կորուստների պատճառով։ Այդ իսկ պատճառով Կիևում որոշ պաշտոնյաներ կասկածի տակ են դնում Ուկրաինայի պատրաստակամությունը հակահարձակում սկսելու համար:
Մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են կրտսեր սպաների, ովքեր ինը տարի սովորել են ԱՄՆ-ում։
Միևնույն ժամանակ, Կիևի պաշտոնյաները նշում են, որ Արևմուտքի տրամադրած տանկերի թիվը «խորհրդանշական» է ստացվել, և խոստացված զինամթերքը կարող է մարտի դաշտ հասնել ուշացումով։