Ռուս և բելառուս ծանրորդներն ընդգրկված չեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության վերջնական ցուցակում

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան հայտարարել է, որ ռուս և բելառուս ծանրորդներն ընդգրկված չեն ապրիլի 15-ից 23-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակիցների վերջնական ցուցակում։ 

 

«Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները վերջնական ցուցակներում չեն»,- EWF-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։ Տեղեկատվությունը փոխանցում է sport-express.ru-ն։

 

Եվրոպայի 2023 թվականի առաջնության մասնակիցների նախնական ցուցակում ընդգրկված էին 38 ռուս և 27 բելառուս ծանրորդներ (տղամարդիկ և կանայք), այդ թվում՝ փոխարինողներ։ 

 

Երևանում ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությունը Փարիզում 2024 թվականին անցկացվող օլիմպիական խաղերի ընտրական մրցաշարերից մեկն է։ Եթե ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) թույլ տա ռուսաստանցիներին մասնակցել ասիական մրցաշարերին, ապա նրանք տեսականորեն հնարավորություն կունենան մասնակցելու Ասիայի առաջնությանը, որն անցկացվելու է Հարավային Կորեայում մայիսի 3-ից 13-ը և նույնպես 2024 թվականի օլիմպիական խաղերի որակավորման խաղերից է։

Քաղաքականություն

Պատահարներ