ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենրիխ Մխիթարյանը` «Ինտերի» փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակ

Միլանի «Ինտերի» փետրվար ամսվա լավագույն գոլի հեղինակը  Հենրիխ Մխիթարյանն է: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

 

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել էր «Ուդինեզեին»։ Փետրվարի 18-ին տեղի ունեցած խաղում Մխիթարյանը խփել էր «Ինտերի» երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:1:

 

«Ինտերի» կայքում անցկացված քվեարկությամբ՝ Մխիթարյանը ճանաչվել էր այդ հանդիպման լավագույն խաղացող։

Քաղաքականություն

Պատահարներ