Վաղը Թուրքիայի ազգային հավաքականը կժամանի Երևան

Հայաստանի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի խաղին մասնակցելու համար Թուրքիայի ազգային թիմը Երևան կժամանի մարտի 24-ին: Այս մասին հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցի գլխավորած հավաքականը Երևան ժամանելուց առաջ վերջին մարզումը կանցկացնի մարտի 23-ին:

 

Հայաստան – Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին:

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ