ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի դեմ հակամարտության Սիրիայում հարվածից հետո. Պենտագոնի ներկայացուցիչ
ԱՄՆ-ը չի ձգտում ընդլայնել հակամարտությունը կամ պատերազմն Իրանի դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում միջազգային կոալիցիայի բազայի վրա հարվածից հետո։ Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
«Մենք չենք ձգտում Իրանի դեմ հակամարտության կամ պատերազմի»,- ասել է նա,- «Մեր նպատակը «Իսլամական պետության» վերջնական պարտությունն է։ Բայց եթե մեր ժողովրդին սպառնան, մենք կպատասխանենք համապատասխան և համաչափ կերպով», - ավելացրել է Ռայդերը: