Հավաքականի 1 մարզիկ ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղը․ ՀՖՖ

Թուրքիայի դեմ խաղից առաջ, ցավոք, ունենք կորուստ: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

 

«Մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Անդրե Չալըշըրը բաց կթողնի 2-3 շաբաթ: Մեր պաշտպանը կմնա Հայաստանում` աջակցելու տղաներին կարևոր խաղում:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում Անդրեին»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք՝ վաղը տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։

Քաղաքականություն

Պատահարներ