ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը մարզվում Երևանում

Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը` գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցի ղեկավարությամբ, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախախաղային մարզում է անցկացրել։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան, որը ներկա է եղել մարզմանը։
 

Մինչ այդ նախախաղային մարզում էր անցկացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը։


Ինչպես հայտնել էինք՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը ժամանել է Երեւան։ Թիմը հանգրվանել է Երեւանի Double Tree հյուրանոցում։

 

Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին` 21:00-ին։

Քաղաքականություն

Պատահարներ