Հանդիպումն ավարտվեց. Հայաստան-Թուրքիա` 1։2

1։2 հաշվով ավարտվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024թ․ առաջնության որակավորման փուլի՝ Հայաստան-Թուրքիա հանդիպումը։

 

Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումի հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

 

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը Թուրքիայի դեմ խաղում ցավալի վնասվածք տացավ հանդիպման 25-րդ րոպեին և չկարողացավ շարունակել հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ստյոպա Մկրտչյանը:

 

Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:

 

Երկրորդ կեսում արդեն հյուրերը ևս մեկ գոլ են խփել ու հաղթանակի հասել: Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Քերեմ Աքթյուրքողլուն խաղի 65-րդ րոպեին գրավել է Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: 

Քաղաքականություն

Պատահարներ