Հայաստան-Թուրքիա. արդյունքները` առաջին խաղակեսից հետո

Ավարտվեց Հայաստան-Թուրքիա հանդիպման առաջին խաղակեսը։ Խաղի հաիշվն է 1։1։

 

Խաղի արդեն 10-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել «Հոֆենհայմի» պաշտպան Օզան Քաբակը՝ Կամո Հովհաննիսյանի փոխանցումից հետո գնդակն ուղարկելով սեփական դարպասը: 

 

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը Թուրքիայի դեմ խաղում ցավալի վնասվածք տացավ հանդիպման 25-րդ րոպեին և չկարողացավ շարունակել հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ստյոպա Մկրտչյանը:

Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը։

 

Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսում Թուրքիայի հավաքականը ստացավ 3 դեղին քարտ, Հայաստանի հավաքականը` 1։

Քաղաքականություն

Պատահարներ