ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Հայաստանի թիմի վերջնական հայտացուցակը․ Ռանոսը չի խաղա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է թիմի վերջնական կազմը, որը կմասնակցի Թուրքիայի թիմի դեմ խաղին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում։

 

Հավաքին հրավիրված ֆուտբոլիստներից դուրս են մնացել կազմից վնասվածք ստացած պաշտպան Անդրե Կալիսիրը («Բրոմապոյկարնա», Շվեդիա), կիսապաշտպան Արթուր Սերոբյանը («Արարատ-Արմենիա») եւ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը («Բավարիա», Գերմանիա)։

 

Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

 

Քաղաքականություն

Պատահարներ