ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ձյուդոիստը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Հայաստանը ներկայացնող ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) դուրս է եկել Մեծ սաղավարտի մրցաշարի քառորդ եզրափակիչ: Տեղեկությունը հայտնում է armsport.am–ը։

 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող մրցաշարին մասնակցում են Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամներ Արտյոմ Ղալաչյանը (66 կգ) և Ֆերդինանդ Կարապետյանը։

 

Ֆերդինանդը մրցաշարի մեկնարկային գոտեմարտում հաղթել է մրցակցին, հայ մարզիկին հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է եղել ընդամենը 25 վայրկյան։

 

1/8 եզրափակչում Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Մարտի 31-ից էլ հայ մարզիկները հանդես կգան Անթալիայի միջազգային մրցաշարում: Երկու մրցումներն էլ վարկանիշային են Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերի համար:

Քաղաքականություն

Պատահարներ