Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանել է ՀՀ` աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին

Ֆրանսիայի հավաքականի կազմում խաղացող, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ ժամանել է Հայաստան,որպեսզի ներկա գտնվի Հայաստան-Թուրքիա խաղին։

 

«Մեկնում ենք Երևան՝ աջակցելու Հայաստանի ազգային հավաքականին»,–գրել է նա սոցցանցում։

Դենիս Ջորկաեֆը ինստագրամի Storys բաժնում հրապարակել է նաև Հանրապետության Հրապարակից տեսանյութ, որով փաստել է, որ իրենք արդեն Երևանում են։

 

Հիշեցնենք, որ ֆուտբոլային հանդիպումը կմեկնարկի 21:00-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Քաղաքականություն

Պատահարներ