Հարոյանն ու Մովսիսյանը՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի հետ խաղի մասին

«Էմոցիաները մի կողմ դնելով` մենք իրենցից ավելի շատ գոլային պահեր ունեինք: Պարզապես պետք է իրացնեինք: Մի քիչ սառնասիրտ պիտի լինեինք: Պաշտպանության գծում խնդիրներ ունեինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը:  Պաշտպանի խոսքով` 1:0-ից հետո հավաքականը պետք է ավելի վստահ գործեր, քանի որ առաջիկայում առավել ուժեղ մրցակիցներ կան, ինչպես, օրինակ, Խորվաթիայի ընտրանին է: 

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում ընդունեց Թուրքիայի ընտրանուն և զիջեց 1:2 հաշվով: 

 

Մարտի 28-ին Հայաստանի ընտրանին ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի ֆուտբոլի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Մեկնարկը՝ ժամը 19:00-ին: 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Լավ պայքարեցին տղաները: Նայենք դեպի առաջ»: 

 
 

Քաղաքականություն

Պատահարներ