«Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին և ծառայի խաղաղության գործին»․ ՀՀ նախագահ

Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին: Թվիթերյան իր էջում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երեկ` մարտի 25-ին, կայացած Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը։

 

«Սպորտը պետք է միավորի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին»,– գրել է նախագահ Խաչատուրյանը։

 

Հայաստանի և Թուրքիայի ազգային հավաքականները 2008 թվականի սեպտեմբերին առաջին անգա էին հանդիպել Երևանում։ Այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաղին մարզադաշտում հետևում էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ։ Դա Թուրքիայի առաջնորդի առաջին այցն էր հանրապետության պատմության մեջ։ Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց հյուրերին։

 

2009 թ․-ի հոկտեմբերի էլ Սերժ Սարգսյանը մեկնեց Թուրքիա՝ Բուրսա։ Կրկին մարզադաշտում Հայաստանի և Թուրքիայի հավաքականներն են, և կրկին թուրքերը հաղթեցին 2։0 հաշվով։

 

Հավելենք, որ մարտի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային հավաքականի հետ։

Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։

 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ