Թուրքիայի ֆուտբոլի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայերին. արձագանքը բացասական է եղել

«Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին։ Ցանկանում եմ իմ թիմի անունից շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա հանդիպումներում»,- Հայաստանի հետ խաղից հետո ասել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ստեֆան Կունցը։

 

Գերմանացի մարզչի այս խոսքերը բուռն ու բացասական արձագանք են առաջացրել սոցցանցերում։

 

Հիշեցնենք՝ երեկ կայացավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։ Ցավոք Հայաստանը 2։1 հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ