ZAHA երկկենցաղ զրահամեքենաներն արդեն Թուրքիայի ԶՈւ զինանոցում են

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի ԶՈւ տրամադրության տակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Anadolu գործակալությունը։

 

ZAHA երկկենցաղ զրահամեքենան առաջին անգամ ներկայացվել է արտերկրում Indo Defense Expo & Forum -ում՝ Ինդոնեզիայում 2022 թվականի նոյեմբերին։

 

«ZAHA թրթուրավոր երկկենցաղ զրահամեքենաները նախատեսված են ծովային հետևակի կարիքների համար։ Նախագծի շրջանակում նախատեսվում է արտադրել 27 զրահափոխադրիչ երկկենցաղներ, որոնցից 23-ը նախատեսված կլինեն անձնակազմի տեղափոխման համար, երկուսը՝ որպես հրամանատարական կետեր, նույնքան էլ՝ սանիտարական կարիքների համար: Թուրքական երկկենցաղ զրահամեքենաները գերազանցում են արտասահմանյան նմանակներին անձնակազմի տարողունակության, բալիստիկ և հակաականային պաշտպանության, ինչպես նաև ջրի ու ցամաքի վրա առաջադրանքների կատարման արդյունավետության առումով», - փոխանցում է Anadolu-ն։

 

Հաղորդվում է, որ ZAHA-ները կարող են ապահովել ինչպես անվտանգ դեսանտի իջեցում ծովային հետևակի գործողությունների գոտիներում, այնպես էլ մարտական զրահապատ մեքենայի գործառույթ կատարել ծովային հետևակայինների իջեցումից հետո: