ՌԴ-ն հատուկ գործողություն է իրականացնում ռուսալեզու քաղաքացիներին ազատելու համար․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը հատուկ գործողություն է իրականացնում՝ պաշտպանելու ռուսալեզու քաղաքացիներին, որոնց Ուկրաինան ճնշում է միջազգային բոլոր նորմերի խախտմամբ։
«Մենք իրականացնում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը հենց հանուն այն մարդկանց, ովքեր ճնշված են՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային նորմերը և սկզբունքները, խախտելով այն հիմքերը, որոնց վրա հռչակվել է Ուկրաինայի անկախությունը», - ընդգծել է նախարարը։
Նա նշել է, որ Կիևը հատել և «ֆաշիստներին» է տվել ռուսալեզու և ազգային փոքրամասնությունների իրավունքները, և Ռուսաստանը ցանկանում է այդ մարդկանց ազատել ցանկացած սպառնալիքից։