ՌԴ-ում մեկնարկել են ռազմավարական հրթիռային ուժերի՝ «Ярс» համալիրներով զորավարժությունները

Ռուսաստանում մեկնարկել են ռազմավարական հրթիռային ուժերի՝ «Ярс» համալիրներով զորավարժությունները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
 

Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 3000 զինվորական և մոտ 300 միավոր տեխնիկա։ Ռազմավարական հրթիռային ուժերի հրամանատարության հանձնաժողովը կստուգի զինվորականների գործողությունների համահունչ լինելը առաջադրանքների կատարման ժամանակ, ընդգծել են գերատեսչությունում։
 

Պաշտպանության նախարարությունը նաև նշել է, որ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել «Ярс»-երի ինքնավար արձակման մանևրային գործողությունների կատարումը, որը կընդգրկի երեք շրջանների տարածքներ։ Բացի այդ, հրթիռակիրները կիրականացնեն մի շարք միջոցառումներ՝ քողարկելու և ժամանակակից օդային հետախուզական սարքավորումներին դիմակայելու համար՝ Կենտրոնական ռազմական օկրուգի և օդատիեզերական ուժերի մասնակցությամբ։