Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպքի մասին:
ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում նշվում է, որ հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Մարտունու շրջանում։ Տուժածներ չկան։
Հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, տվյալ փաստի առնչությամբ քննություն է անցկացնում: Մարտի 30-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր ադրբեջանցի զինվորականների կողմից Մարտունու շրջանի բնակիչների 3 գնդակոծության մասին: