Կփորձեմ ռիսկի դիմել՝ առաջարկելով դադարեցնել Ուկրաինայում ռազմական գործողությունները. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ուղերձով դիմելով ժողովրդին և խորհրդարանին, առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և զինադադար հայտարարել։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք պետք է կանգ առնենք հիմա՝ նախքան էսկալացիայի սկսվելը։ Ես կփորձեմ ռիսկի դիմել՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները... հայտարարել զինադադար՝ առանց տեղաշարժի,  երկու կողմից զորքերի վերախմբավորման, զենքի, զինամթերքի և ռազմական տեխնիկայի փոխանցման իրավունքի»,- ասել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ եթե Արևմուտքը փորձի զինադադարն օգտագործել իր նպատակների համար, Ռուսաստանը պարտավոր է օգտագործել ռազմարդյունաբերական համալիրի և բանակի ամբողջ հզորությունը՝ կանխելու հակամարտության սրումը։

Լուկաշենկոն ընդգծել է, որ հակամարտությունը դադարեցնելու միակ ճանապարհը բանակցություններն են՝ առանց նախապայմանների։