ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ ՔԿ-ն Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը վերաորակել է որպես ահաբեկչություն

ՌԴ Քննչական կոմիտեն Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի քրեական գործը վերաորակել է որպես ահաբեկչություն: Այս մասին հայտնում են տեղական լրատվականները։ Գործակալությունը հրապարակել է կադրեր այն պահից, երբ աղջիկը մտել է Պառնասի բնակելի շենք։

 

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգի Վասկա փողոցում սրճարանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ քրեական գործը վերաորակել է որպես ահաբեկչության մասին հոդված։ Գերատեսչության տվյալներով՝ հանցագործության պլանավորումն ու կազմակերպումն իրականացվել է Ուկրաինայի տարածքից, իսկ Տրեպովան FBK*-ի (Հակակոռուպցիոն հիմնադրամ) կողմնակից է։ Ողբերգության հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ։

Քաղաքականություն

Պատահարներ