Արևմուտքը չի բացառում Լեհաստանի կամ Ուկրաինայի մասնակցությունը «Հյուսիսային հոսքերի» տապալմանը

Արևմուտքը չի բացառում Լեհաստանի կամ Ուկրաինայի մասնակցությունը «Հյուսիսային հոսքերի» տապալմանը, միևնույն ժամանակ, ոչ Եվրոպան, ոչ ՆԱՏՕ-ն չեն ձգտում բացահայտել իրականությունը դիվերսիաների հետաքննության ընթացքում։ Այս մասին ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ գրել է 

The Washington Post-ը։

 

Նշվում է, որ ԱՄՆ-ում և Եվրոպայում «շշնջում են այս հարձակմանը Լեհաստանի կամ Ուկրաինայի կառավարության հնարավոր մասնակցության մասին»: Հրատարակությունը պարզաբանում է, որ նման խոսակցությունները հիմնված են «գերմանական կողմի նախնական եզրակացությունների վրա»։

 

Միևնույն ժամանակ, թերթը գրում է, որ արեւմտյան քաղաքական գործիչները կասկածյալների ցուցակից չեն խաչում ոչ մի երկրի եւ չեն ցանկանում կիսել իրենց կասկածները, որ «պատահաբար չհարուցեն բարեկամ կառավարությունների զայրույթը»։

Քաղաքականություն

Պատահարներ