Թռչունի փոխարեն շուն. Twitter-ը փոխել է իր տարբերանշանը

Twitter սոցիալական ցանցը փոխել է իր տարբերանշանը՝ այժմ կապույտ թռչունի փոխարեն կլինի ինտերնետ մեմից վերցված շիբա ինու ցեղատեսակի շունը։ Այն նաև օգտագործվում է որպես ԴոջՔոին Dogecoin կրիպտոարժույթի լոգո, որին աջակցում է Twitter-ի սեփականատեր Իլոն Մասքը: 

 

Այս ֆոնին կրիպտոարժույթի արժեքը բարձրացել է: Twitter-ի նախորդ լոգոտիպը կիրառվում է 2012 թվականից։ Սոցցանցի ղեկավարությունը որեւէ կերպ չի բացատրել փոփոխությունները եւ չի հստակեցրել՝ արդյոք այս որոշումը ժամանակավոր է։ Իլոն Մասկն իր էջում միայն տեղադրել օգտատերերից մեկի հետ նամակագրության սքրինշոթը, որը խնդրել է նրան փոխել թռչնի լոգոն: 

 

«Ինչպես եւ խոստացել էի»,- գրել է Մասկը։

Քաղաքականություն

Պատահարներ